«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Ազգային ժողովի կողմից հաստատված տարեկան ծրագրին համապատասխան ՀՀ Վերահսկիչ պալատը սեպտեմբերի 2-ից ստուգումներ է իրականացնելու Շիրակի մարզում: Մարզի համայնքների, մարզային ենթակառուցվածքների եւ մարզպետարանի վարչությունների ղեկավարների հետ անցած հինգշաբթի Գյումրիում կազմակերպված հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նախատեսվում է մարզի համայնքներում ստուգել 2007-2008 թթ., հնարավոր է` նաեւ 2009 թ. ֆինանսատնտեսական գործունեությունը: Ստուգումները տեւելու են 24 աշխատանքային օր, սակայն հարկ եղած դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել եւս 12 օրով:

Վերահսկիչ պալատի նախագահը համայնքային եւ մարզային օղակների ղեկավարներին հորդորել է աջակցել ստուգող հանձնաժողովներին, խոստանալով ստուգումների ավարտից հետո տեղում նորից հանդիպել եւ հրապարակավ ներկայացնել արդյունքները:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4