Հունաստանի Կալամարիա քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որի մասնակիցների թվում էին Հայաստանը ներկայացնող Աղասի Ինանցն ու Դավիթ Զաքարյանը: Ավելի հաջող էր Զաքարյանի ելույթը, որը 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 18-րդ տեղը: 8-րդ տուրում Դավիթը հաղթեց Աննա Մուզիչուկին, իսկ ավարտական պարտիան Պավել Ջարազի հետ ավարտեց ոչ-ոքի:
Աղասի Ինանցը 5 միավորով 29-րդ տեղը գրավեց: Ավարտական երկու տուրերում նա հաշտություն կնքեց Մանուել Պենայի եւ Գաբրիել Ֆրանչինիի հետ:
Մրցաշարի հաղթող դարձավ իսպանացի Մարկոս Լիանեզան` 9 հնարավորից վաստակելով 7 միավոր: 6,5-ական միավորով հաջորդ տեղերում են Լեւան Արոշիձեն, Ալին Բերեսկուն, Սինիցա Դրազիչը, Խանդրան Պանշանաթանը, Վալենտին Յոտովը եւ Գրիգոր Գրիգորովը: