Մոնրեալի շախմատի մրցաշարում առայժմ համեստ ցուցանիշ ունի Վարուժան Հակոբյանը: 4 տուրից հետո նա վաստակել է 1,5 միավոր եւ առայժմ չի ճաշակել հաղթանակի բերկրանքը: 2-րդ եւ 4-րդ տուրերում նա հաշտություն կնքեց Բհատի եւ Բլյուվշտեյնի հետ, իսկ 3-րդ տուրում պարտվեց Յուրի Շուլմանին:
3-ական միավորով առաջատարներն են Էթիեն Բաքրոն, Արկադի Նայդիչը եւ Անտոն Կովալյովը: 2,5-ական միավոր ունեն Մարկ Բլյուվշտեյնն ու Ալեքսանդր Օնիշչուկը: 5-րդ տուրում Հակոբյանը սեւերով կխաղա Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ: