«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


ԹՈՒՐՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԵՆ ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Թուրքիայում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երկրի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մեկ քառորդը եւ սիրողական խաղացողների 54,2 տոկոսը ծխում են: Ընդ որում, ծխող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների 73,8 տոկոսն օրական մեկ ծխախոտ է ծխում, 24,6 տոկոսը` 3-4 օրը մեկ: Հարցումն անցկացվել է 2008/09-ի մրցաշրջանին մասնակցած 360 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջեւ: Սիրողական ֆուտբոլիստների 86,2 տոկոսն է օրական մեկ ծխախոտ ծխում, 7,7 տոկոսը` 3-4 օրը մեկ:

Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա մեկ-երկու բաժակ խմելուն դեմ չեն պրոֆեսիոնալների 42,1 տոկոսը, սիրողներիՙ 48,3 տոկոսը: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների 54,9 տոկոսը ալկոհոլ օգտագործում է 3-4 օրը մեկ, 27,5 տոկոսը` շաբաթը մեկ, իսկ 2,9 տոկոսն` ամեն օր: Սիրողական ֆուտբոլիստների մոտ պատկերն այսպիսին է. 19,3 տոկոսն օգտագործում է 3-4 օրը մեկ, 47,4 տոկոսը` շաբաթը մեկ, 33,3 տոկոսը` ամիսը մեկ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4