Թբիլիսիի լրագրողների կովկասյան դպրոցը (GIPA-Georgian Institute of Public Affairs) հայտարարում է հայ ուսանողների ընդունելություն 3 տեղի համար: Դիմորդները պետք է ունենան բակալավրի կամ բուհի ավարտական վկայական որեւէ մասնագիտությամբ:
Ուսանողները կապահովվեն կացարանով եւ կստանան կրթաթոշակ: Ուսուցումն անգլերենով է, ընդունելության քննությունը (կկայանա Երեւանում)` հարցազրույցով: Դիմորդները պետք է հանձնեն նաեւ անգլերենի իմացության թեսթ (TOEFL):
Դիմորդները պետք է ներկայացնեն դիպլոմի պատճեն, լրացնեն համապատասխան դիմումի ձեւը, հիմնավորեն (գրավոր, ոչ ավելի, քան մեկ էջի սահմաններում), թե ինչու են ցանկանում ուսանել Թբիլիսիի դպրոցում, ինչպես նաեւ ներկայացնեն երաշխավորագիր: Բոլոր փաստաթղթերը, բացի դիպլոմի պատճեն, պետք է ներկայացնել անգլերենով:
Թբիլիսիի լրագրողների կովկասյան դպրոցում այս տարի կընդունվեն ուսանողներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Կենտրոնական Ասիայի հանրապետություններից: Ուսման տեւողությունը Թբիլիսիում 11 ամիս է (2010-ի հունվարից նոյեմբեր):
Դուք Թբիլիսիի լրագրողների կովկասյան դպրոցը կավարտեք անգլերենի գերազանց իմացությամբ եւ պրոֆեսիոնալ լրագրողի ունակություններով: Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2009 թ. սեպտեմբերի 30-նն է:
Մանրամասն տեղեկությունների համար գրել tatul.hakobyan@gmail.com, կամ զանգահարել 65 53 21: