Երեկ առավոտից արտասահմանյան հայտնի թերթերն ու էլեկտրոնային պարբերականները անդրադարձել էին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված երկկողմ հարաբերություններ զարգացնելու հաղորդագրությանը: Թուրքական եւ ադրբեջանական կայքերը ողողված էին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ամենատարբեր կարծիքներով ու մեկնաբանություններով: Հայտարարության մասին իր յուրահատուկ տեսակետներով հանդես եկավ նաեւ Վլադիմիր Ժիրինովսկին: Լուռ էին միայն վրացական ԶԼՄ-ները: Ամբողջ օրվա ընթացքում «Ազգ» օրաթերթը հետեւում էր վրացական ավելի քան մեկ տասնյակ էլեկտրոնային պարբերականների լրահոսին, սակայն ապարդյուն: Վրացական լրատվամիջոցներն ընդհանրապես չէին անդրադարձել Հայաստանի եւ Թուրքիայի տարածած հայտարարությանը: Վրացական էլեկտրոնային պարբերականներից միայն Kavkazveb.net կայքէջն էր անդրադարձել թեմային, այն էլ տեղադրելով միայն պաշտոնական հայտարարությունը:
Հ. Հ.