«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2009-08-29 | #155, 2009-09-01 | #156, 2009-09-02


ԿՐԿԻՆ ՈՉ-ՈՔԻ

Վարուժան Հակոբյանին առայժմ չի հաջողվում հաղթել Մոնրեալի շախմատի մրցաշարում: 5-րդ տուրում նա հերթական ոչ-ոքի արդյունքը գրանցեց Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ պարտիայում: 5 տուրից հետո Հակոբյանը վաստակել է 2 միավոր:

Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Արկադի Նայդիչն ու Էթիեն Բաքրոն: Նայդիչը հաղթեց Օնիշչուկին, Բաքրոն առավելության հասավ Շուլմանի նկատմամբ: Նրանց հետապնդում է 3,5 միավոր ունեցող Անտոն Կովալյովը, որը հաշտություն կնքեց Բլյուվշտեյնի հետ: Ռուսել-Ռուզմոնը սպիտակներով զիջեց Սեբաստիան Մազին, իսկ Բհատը պարտության մատնեց Տիվյակովին: 6-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով կխաղա մրցաշարի առաջատարներից մեկիՙ Արկադի Նայդիչի հետ:

Շեւչենկոն վերադարձը նշեց գոլով

10-ամյա ընդմիջումից հետո Կիեւի «Դինամոյի» կազմում իր անդրանիկ հանդիպումը գոլով նշանավորեց Անդրեյ Շեւչենկոն: Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում սեփական հարկի տակ Կիեւի «Դինամոն», հյուրընկալելով Դոնեցկի «Մետալուրգին», հաղթեց 3-1 հաշվով: Շեւչենկոն դրեց այդ հանդիպման վերջակետըՙ ավելացված ժամանակում դիպուկ իրացնելով 11 մ-անոց հարվածը: Դա մրցակիցների 25-րդ հանդիպումն էր, որոնցից 17-ում հաղթել են դինամոյականները, 5-ում գրանցվել է ոչ-ոքի եւ միայն 3 խաղում են հաջողության հասել «Մետալուրգի» ֆուտբոլիստները: Վերջինիս կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը:

Լուգանսկի «Զարյան», որի կազմում հանդես է գալիս Եղիշե Մելիքյանը, Դոնեցկում 1-3 հաշվով պարտվեց «Շախտյորին»: Մելիքյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4