«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2009-09-01 | #156, 2009-09-02 | #157, 2009-09-03


ԵՎՍ ԵՐԿՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ ՄԻԼԱՆՅԱՆ ՌԻՆԳՈՒՄ

Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում եւս երկու հայ բռնցքամարտիկներ հաջողությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքն ու շարունակում են պայքարը մեդալների համար:

Մինչեւ 64 կգ քաշային կարգում Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոն Էդուարդ Համբարձումյանը մեծ առավելությամբ (15-2) հաղթեց կոստառիկացի Արայա Ֆրեյզերին: 1/16 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Օնուր Սիպալը: Վերջինս առաջին փուլում 9-4 հաշվով հաղթել է մեքսիկացի Ռամոս Ագատոնին:

Հաջող էր նաեւ Գառնիկ Հարությունյանի ելույթը: Մինչեւ 54 կգ քաշային բռնցքամարտիկը 18-13 հաշվով պարտության մատնեց շվեյցարացի Սիմանգա Շիբային: Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկի առավելությունը բացահայտ էր, որը հաղթում էր 6-0 հաշվով: Երկրորդում մրցակցին հաջողվեց ինչ-որ կերպ հավասար մենամարտ վարել, սակայն կրկին հաղթանակը մեր բռնցքամարտիկի կողմն էր (7-6): Երրորդում թեեւ շվեյցարացին հաղթեց 2 միավորի տարբերությամբ (7-5), սակայն ընդհանուր հաշվով առավելությունը Հարությունյանի կողմն էր: 4-րդ ռաունդը չփոխեց ուժերի հարաբերակցությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4