ԵԽԽՎ-ի նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը ողջունել է հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը` անվանելով դա մի քայլ, որին ԵԽԽՎ-ն երկար է սպասել` աշխատելով նրա շուրջը. «Ես անհամբեր սպասում եմ այդ երկու արձանագրությունների վավերացմանը երկու երկրների խորհրդարանների կողմից, որը կազդարարի նոր, պայծառ էջ Եվրոպայի խորհրդի` երկու անդամ երկրների հարաբերությունների մեջ», ասել է նա` պատրաստակամություն հայտնելով օգնելու ամեն ինչով, որը կնպաստի երկու երկրների առաջընթացին: