Հայ ազգային կոնգրեսը մտադրվել էր սեպտեմբերի 18-ին հանրահավաք անցկացնել Մատենադարանի մոտ: Զանգվածային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը օգոստոսի 31-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը: Այդ հանրահավաքը սեպտեմբերի 18-ին սկսվելու է ժամը 17-ին եւ ավարտվելու է երթով: Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել իրազեկումը, հանրահավաքի ժամն ու երթի ուղին:
Սեֆիլյանը` ՀԱԿ-ին
«Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը երեկ անընդունելի եւ անգամ զավեշտալի է համարել հայ-թուրքական արձանագրությունների մասին Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը: