«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2009-09-02 | #157, 2009-09-03 | #158, 2009-09-04


ՏԱՐԱՄԵՏ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Report.am-ին ասել է, թե հայ-թուրքական հարաբրություններում հազիվ թե առաջիկայում մեծ փոփոխություններ արձանագրվեն. «Ինձ համար, որպես պատմաբանի, անընդունելի է սահմանների անխախտելիության դրույթը, որը բառացիորեն կրկնում է Կարսի պայմանագիրը: Թուրքական կողմն ամեն կերպ ցանկանում էր համաձայնագրում ներառել պատմական հանձնախմբի ստեղծումը, չնայած հավաստիացնում են, որ հանձնախմբի ստեղծումը համաձայնագրում տեղ չի գտել, բայց ինչ-որ փաստով Թուրքիան հասել է իր ուզածին», ասել է Ա. Մելքոնյանը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն, սահմանի բացման եւ դրա շուրջը եղած տարակարծություններին հակադրում է իր տեսակետը. «Երբ խոսում ես սահմանների բացման մասին` դու այսպես թե այնպես սահմանների անձեռնմխելիությունը պետք է հաստատես, բնական է: Պրագմատիկ բոլոր քաղաքական ուժերի տեսակետներով` դա ճիշտ է: Հոգեբանորեն դա կարող է մեր սփյուռքահայ եւ հայրենասեր մի հատվածի մեջ առաջացնել երազի կորուստ, բայց աշխարհն ապրում է ոչ թե երազանքներով, այլ պրակտիկ քաղաքականությամբ: Եվ դա չնշելով` հույս ունենալ, որ դու կարող ես սահման բացել` ուղղակի ռեալ չէ: Իսկ սահման բացելը, ես գտնում եմ, որ քաղաքական եւ տնտեսական շատ մեծ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար»:

Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցը` 4-րդ էջում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4