Երեք անչափահասներ ձերբակալվել են Կուբանում` մեղադրվելով տեղի հայկական գերեզմանոցներն ավերելու մեջ: Նրանք մի քանի ժամվա ընթացքում քանդել են մի քանի տասնյակ գերեզմաններ: Այս միջադեպը տեղի բնակչությունը որակում է որպես ազգայնամոլություն, քանի որ երիտասարդներն ավերել են հենց հայկական գերեզմանները: Սակայն ոստիկանությունն այլ կարծիքի է: Ըստ նրանց, անչափահասները նման քայլի են դիմել ալկոհոլի ազդեցությամբ: (Ինչ տարբերություն, չէի՞ն կարող ալկոհոլի ազդեցությամբ այլազգիների շիրիմներն էլ քանդել): Հարուցվել է քրեական գործ: Անչափահասներին սպառնում է կամ խոշոր տուգանք, կամ ուղղիչ աշխատանք:
«Երկրամասը» տեղեկացնում է, որ ավազակային հարձակումն ունի նացիստական բնույթ, քանի որ երիտասարդները գերեզմանաքարերը նախշել են նացիստական խորհրդանիշներով եւ թողել այնտեղ հայերի արժանապատվությունը վիրավորող գրություններ: