«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2009-09-03 | #158, 2009-09-04 | #159, 2009-09-05


ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ ՔՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՄԱՍԻՆ

Ստամբուլում լույս է տեսել «Քրդական կինո. անարմատություն, սահման եւ մահ» հոդվածների ժողովածուն թուրքերեն լեզվով: Այն ընդգրկում է 16 տարբեր ազգությունների հեղինակների հոդված-ուսումնասիրություններՙ հիմնականում Թուրքիայում ստեղծված քրդական թեմաներով կինոնկարների եւ ազգությամբ քուրդ կինոգործիչների ստեղծագործությունների վերաբերյալ: Ժողովածուում տեղ է գտել նաեւ երեւանցի կինոգետ Արծվի Բախչինյանի «Հայկական կինոյի քրդական գույները» ուսումնասիրությունը: Գիրքը կազմել է քուրդ երիտասարդ կինոգործչուհի Մյուջդե Արսլանը, որն, ի դեպ, վերջին մեկ տարում երկու անգամ այցելել է Հայաստան եւ մասնակցել է հայ-թուրքական կինոֆորումի աշխատանքներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4