«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2009-09-05 | #160, 2009-09-08 | #161, 2009-09-09


ԿԱՐՊԻՍԸ ԵԶԱԿԻ ԷՐ ԵՎ ԽՈՐԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ

Օրերս իր մահկանացուն կնքած փիլիսոփա Կարպիս Քորթյանը եզակի բարեկամ էր, որը վճռական դեր խաղաց իմ անձնական եւ մասնագիտական կյանքում, երբ ես նորեկ էի Կանադայում: Նա իր շրջապատի մարդկանց հսկայական չափով խթանում էր սեփական դինամիզմով, եռանդով եւ ընդհանուր խորագիտակությամբ: Ժամանակ առ ժամանակ նրա հետ իմ հանդիպումները վերածվում էին փիլիսոփայության դասընթացների: Նա իր փիլիսոփայական խոր գիտելիքներն անվարան կիսում էր դրանց կարիքն ունեցողների հետ, սեփական աշխարհընկալմամբ մեկնաբանում մեր ժամանակների հրատապ հարցերը:

Նրա վախճանը անդառնալի կորուստ է ոչ միայն իմ եւ ընտանիքիս, այլեւս Հայաստանի եւ սփյուռքի հայերի համար, որոնք այդ մեծ մարդուց դեռ շատ բան կարող էին ստանալ:

Գնաս բարով, իմ շատ սիրելի բարեկամ: Իմ եւ Նաիրիի կյանքում քո թողած բացը ոչ ոք չի կարող լցնել: Բայց քո թողած հոգեւոր հարստությունը մեզ կուղեկցի մինչեւ վերջ:

Շնորհակալություն ամեն ինչի համար:

ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆ, Մոնրեալ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4