Բիլբաոյում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Սերգեյ Կարյակինին եւ վաստակեց 3 միավոր: 2-րդ հաղթանակը տոնեց Ալեքսանդր Գրիշչուկը` պարտության մատնելով Ալեքսեյ Շիրովին: Գրիշչուկը 6 միավորով գլխավորեց աղյուսակը: Մեկական միավոր ունեն Կարյակինն ու Շիրովը: 3-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Շիրովի հետ: