Սեպտեմբերի 8-ին Մոսկվայի քաղաքային դումայում կայացավ «Հուշարձանային արվեստի» քաղաքային կոմիտեի նիստ, որում քննարկվում էր Ռուսաստանի հայերի միության դիմումը` Մոսկվայում ստեղծել հուշահամալիր` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կոմիտեի անդամները, հաշվի առնելով, որ դիմող կողմը պատրաստակամություն է հայտնել ստանձնելու հուշահամալիրի ստեղծման բոլոր ֆինանսական ծախսերը, որոշում ընդունեցին ընդգրկել այդ համալիրը քաղաքային նշանակության հուշարձանների կառուցման ցուցակում:
Հուշահամալիրը կարող է կառուցվել Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդարանի տարածքում, Օլիմպիական պողոտայի ու Տրիֆոնովյան փողոցի խաչմերուկում:
Հ. Ա.