ՀՅԴ 24 անդամ, այդ թվոււմ` Ազգային ժողովի դաշնակցական պատգամավորներ եւ ղեկավար այլ անձինք են հացադուլ անելու Հայաստանի կառավարության եւ արտգործնախարարության շենքերի առջեւ` բողոքելով նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների դեմ, նրանց կմիանա նաեւ նստացույց անող 50 դաշնակցական:
Տեր-Պետրոսյանի համախոհներից Մուրադ Գրիգորյանի գործը կարճվել է
Ապացույցների անբավարարության պատճառով Հայաստանի գլխավոր դատախազությունը կարճել է նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի` Շիրակի մարզի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը:
ՀՅԴ-ի բողոքի ցույցՙ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության առջեւ
Հ.Յ.Դաշնակցությունը երեկվանից սկսել է թռուցիկներ տարածել Մ. Նահանգների Արեւելյան ափի հայաշատ քաղաքներումՙ կոչ անելով մասնակցել առաջիկա շաբաթ օրը, սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության առջեւ: «Անցյալի մեր զոհողությունները պահանջում են բողոքել մեր ապագայի համար», կարդում ենք թռուցիկում:
Անշուշտ, նկատի ունենալով տվյալ խնդրում ՀՅԴ-ի շահագրգռված մոտեցումը, նման ձեռնարկը բնական էՙ պայմանով, որ այն տեղի ունենար ՄԱԿ-ի ոչ ՀՀ, այլ Թուրքիայի ներկայացուցչության առջեւ: