Նախագահ Սարգսյանն այցելել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հավաքի մասնակիցներին, Ծաղկաձոր: Հանդիպման ժամանակ, հայ-թուրքական երկխոսությանն անդրադառնալով, նախագահն ասել է, թե Հայաստանը մտել է դժվարին, բայց անհրաժեշտ գործընթացի մեջ, որտեղ առաջնորդվում է քայլերը լավ կշռադատելու սկզբունքով. «Ոչինչ չանելն ամենահեշտն է: Դժվարն ինչ-որ խնդրի լուծում նախաձեռնելն է եւ այնպես անելը, որ հաջողության հասնես», ասել է երկրի նախագահը:
Գնդակոծությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Սյունիքի մարզի Վահրավար սահմանամերձ գյուղում տեղի ունեցած անասունների կորստյան դեպքի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների մեջ նշված գնդակոծությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ըստ հաղորդագրության`անասունների կորստյան դեպք իրականում տեղի ունեցել է, եւ տարածաշրջանի զինվորական ղեկավարությունը ներկայումս քայլեր է ձեռնարկում դրանց գտնվելու վայրը պարզելու եւ վերադարձնելու ուղղությամբ:
Ն. Մ.