«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2009-09-11 | #164, 2009-09-12 | #165, 2009-09-15


ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՇՆԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ

ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան երկրի շրջանային իշխանություններից պահանջել է պատրաստ լինել գործազուրկների թվի աճին: Նախարարության պաշտոնյաների կանխատեսումների համաձայն, դա տեղի կունենա արդեն ընթացիկ աշնանը: Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ Ռուսաստանում գործազուրկների թիվը կավելանա 400 հազարով եւ, ըստ պաշտոնական տվյալների, կհասնի 2,5 միլիոնի: Նախարարությունում կարծում են, որ վերջին ամիսներին գրանցված գործազուրկների թվի կրճատումը երկրում գործազրկության խնդիրը լուծված համարելու բավարար հիմքեր չի տալիս, արձանագրում է մոսկովյան «Կոմերսանտ» թերթը: Սեպտեմբերի 2-ի դրությամբ ՌԴ զբաղվածության ծառայությունում գրանցված է 2,1 մլն մարդ: 2008-ի հունիսից հետո առաջին անգամ 2009-ի մայիսին գործազուրկների թիվը կրճատվեց 2,6 տոկոսով: Իսկ 2009-ի ապրիլին գրանցվել էր 7,7 մլն գործազուրկ, որ կազմում էր երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 10,2 տոկոսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4