Բրիտանական լեգենդար ռոք խումբըՙ Uriah Heep, հոկտեմբերի 16-ին հանդես կգա Երեւանում: Համերգը, որ նվիրված է «Շանթ» հեռուստաընկերության 15-ամյակին, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին տեղեկացնում է «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, որը «Արզնի» հանքային ջրերի գործարանի եւ «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ է կազմակերպել Uriah Heep-ի համերգը: Այն ներառված է խմբի 40-ամյակին նվիրված համերգաշարում: Uriah Heep-ը ստեղծվել է 1969 թվականինխ Լոնդոնում: Ճանաչումը հաջորդել է Look at Yourself, Demons and Wizards The Magician’s Birthday ալբոմների թողարկումից հետոՙ 1971-73 թվականներին:
Ն. Պ.