Սեպտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնի սրահում կբացվի «Սիրելի՛ եղբայրս. Հայերը Թուրքիայումՙ 100 տարի առաջ» Օռլանդո Կառլո Կալումենոյի բացիկների հավաքածուի ցուցադրությունը: Ցուցահանդեսի նյութերը պատրաստել են Օսման Քյոքերի եւ Բիրզամանալարի հրատարակչությունները:
Նկատենք, որ բացիկների բացառիկ հավաքածուի ցուցադրությունը, ինչպես նաեւ թուրք հեղինակ Օսման Քյոքերի «Հայերը Թուրքիայումՙ 100 տարի առաջ» ալբոմի հայերեն տարբերակի հրատարակության ծրագիրը հղացել, մշակել եւ դրամաշնորհ էր ապահովել «Ազգ» օրաթերթը: Սակայն Օսման Քյոքերի տարօրինակ պահվածքն այն ժամանակ խանգարեց ծրագրի իրագործմանը: Ըստ երեւույթին, ժամանակները սկսել են իրապես փոխվել: Ավելացնենք նաեւ, որ վերոհիշյալ ալբոմին Հայաստանում առաջինն անդրադարձել է «Ազգ» մշակութային հավելվածը:
Հ. Հ.