Լեւոն Արոնյանն իր մարզական կարիերայում հերթական մրցաշարը շահեց: Բիլբաոյում անցկացվող շախմատի «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկության նախավերջինՙ 5-րդ տուրում հաղթելով Իսպանիայում բնակվող Ալեքսեյ Շիրովին, Արոնյանը ապահովեց 1-ին տեղը: Իսկ ավարտական պարտիան Սերգեյ Կարյակինի հետ նա ավարտեց ոչ-ոքի:
Լեւոն Արոնյանը մրցաշարը սկսել էր Ալեքսանդր Գրիշչուկից կրած պարտությամբ: Դա հայ շախմատիստի միակ անհաջողությունն էր: Դրանից հետո Լեւոնը չորս անընդմեջ հաղթանակ տոնեց, ինչն ապահովեց նրա ընդհանուր հաջողությունը: Լեւոնը վաստակեց 13 միավոր (հաղթանակը գնահատվում էր 3 միավորով, ոչ-ոքինՙ մեկով): 2-րդ տեղը 8 միավորով զբաղեցրեց Ալեքսանդր Գրիշչուկը, որին մեկ միավոր զիջեց Սերգեյ Կարյակինը: Աղյուսակը 3 միավորով եզրափակեց Ալեքսեյ Շիրովը: