«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2009-09-11 | #164, 2009-09-12 | #165, 2009-09-15


ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸՙ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Հայաստանի 9 բռնցքամարտիկներից միայն մեկըՙ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) դարձավ Միլանում անցկացված աշխարհի առաջնության մրցանակակիր: Հայ բռնցքամարտիկը հասել էր մինչեւ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբաս Աթոեւն էր: Ցավոք, Անդրանիկը շատ անհաջող անցկացրեց մենամարտըՙ զիջելով 0-9 հաշվով: Հակոբյանը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով:

Եվս երկու հայ բռնցքամարտիկներ, որոնք հանդես եկան ՌԴ հավաքականի կազմում, արժանացան արծաթե մեդալի: Դավիթ Հայրապետյանը (48 կգ) եզրափակիչում 5-10 հաշվով պարտվեց մոնղոլ Սերդամբե Պուրեւդորժին, իսկ Միշա Ալոյանը (51 կգ) զիջեց մեկ այլ մոնղոլիՙ Տուգստոգ Նյամբայարին (7-8):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4