Սակայն ներգրավման հարցը շարունակվում է արծարծվել
Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը պատճառ է դարձել, որ միջազգային շրջանառության մեջ դրվի տարածաշրջանային նախագծերում Հայաստանի ներգրավման հարցը: Այդ առումով ուշագրավ էին Եվրոպայում եւ Թուրքիայում հնչող հայտարարությունները, որոնցում շոշափվում էր Հայաստանի մասնակցությունը ՆԱԲՈՒԿԿՈ-ի նախագծին:
Այս նախագծում Հայաստանի ներգրավման հավանականությունը մեծ մտավախություն էր պատճառել Ադրբեջանին: Ահա սեպտեմբերի 15-ին Բաքվում կազմակերպվում է «Կասպյան ավազանի գազի ենթակառուցվածքը-2009» թեմայով միջազգային գիտաժողով, որտեղ ելույթ է ունենում Եվրոմիության էներգետիկայի գծով հանձնակատար Էնդրի Պիեբալգը եւ հայտարարում. «ՆԱԲՈՒԿԿՈ-ի նախագծին Հայաստանի մասնակցության շուրջը որեւէ բանակցություն չի ծավալվում»:
Նշելով այդ մասին, «Զամանը» գրում է, որ Վրաստանում տիրող քաղաքական անկայունությունը պատճառ է դարձել, որ հայ եւ թուրք մասնագետները քննարկեն կասպյան ավազանի բնական գազը Եվրոպա հասցնելու ճանապարհին որպես տարանցիկ միջանցք նաեւ Հայաստանի տարածքի օգտագործումը:
Հ. Չ.