Դեսպան Ջեյմս Ջեֆրին, այցելելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինին, այնուհետեւ պատասխանել է լրագրողներիՙ հայ-թուրքական «հաշտեցմանն» առնչվող հարցերին: Նա, «Զամանի» երեկվա համարի վկայությամբ, ասել է. «Մենք պաշտպանում ենք հաշտեցման գործընթացը: Դա պետք է շարունակվի ծավալվել: Վերջնական որոշումն, ինչ խոսք, բանակցություններում տալու են Թուրքիան եւ Հայաստանը: Սակայն մենք ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում ձգտում ենք խաղաղության եւ կայունության: Միաժամանակ աշխատում ենք, որ հաղթահարվի Վրաստանի դժգոհությունը» (Աբխազիայի եւ Օսիայի հարցի նկատմամբ):