ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով, ՀՀ կառավարության առընթեր նույնանուն կոմիտեի երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնը 2007-09 թթ. կազմել ու տպագրության է պատրաստել ԼՂՀ ատլասը հայերեն ու ռուսերեն լեզուներով: Ատլասը տպագրվել է վերջերս «Տիգրան Մեծ» հրատարակչությունում:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ արտգործնախարարության մամլո ծառայության գրասենյակից, ատլասը պատմաաշխարհագրական տեսանկյունից ամբողջական եւ լիարժեք պատկերացում է տալիս ԼՂՀ-ի մասին: Ատլասում ամփոփված են միջին եւ խոշոր մասշտաբների 70 քարտեզներ, տեքստեր եւ սխեմաներ, որոնք ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների, ռեսուրսների, բնակչության, տնտեսության եւ մշակույթի մասին բազամակողմանի տեղեկատվություն են պարունակում:
Սկզբնական շրջանում ատլասը լույս է տեսել 1500 տպաքանակով: Խմբագրական կոլեգիայի նախագահն ու ատլասի գլխավոր խմբագիրն է տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուկ Վարդանյանը:
Հ. Հ.