«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2009-09-15 | #166, 2009-09-16 | #167, 2009-09-17


ՀՈԿԵՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

Թուրքիայում ավտովթարի զոհ է դարձել տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը: Վթարի հետեւանքով մահացել են նաեւ մեքենայում գտնվող Կարեն Խաչատրյանի կինն ու որդին:

Կարեն Խաչատրյանը մարզաձեւի իսկական էնտուզիաստ էր: Հիմնականում նրա ջանքերի շնորհիվ մեր հանրապետությունում արմատավորվեց տափօղակով հոկեյը, ստեղծվեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիա, որն անդամագրվեց միջազգային ֆեդերացիային, եւ մեր հոկեյիստներն իրավունք ստացան մասնակցելու աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: Ցավոք, ողբերգական մահն անկատար թողեց նրա բազում ծրագրերի իրագործումը:

«Ազգը» ցավակցում է Կարեն Խաչատրյանի հարազատներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4