2010-ի փետրվարի 7-ին Վարշավայում կկայանա ֆուտբոլի 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Մասնակից 51 երկրների հավաքականները վիճակահանությամբ կբաշխվեն ընտրական 9 խմբերում: Դրանցից 6-ում կընդգրկվեն 6-ական թիմեր, 3-ում` 5-ական: Եվրո-2012-ի ուղեգրեր կնվաճեն խմբերի հաղթողները եւ երկրորդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունքի հասած ընտրանին: Մյուս չորս ուղեգրերն անցումային խաղերում կվիճարկեն 2-րդ տեղ գրաված ութ հավաքականները: Ինչպես հայտնի է, 2012-ի Եվրոպայի առաջնությունը համատեղ կազմակերպելու են Լեհաստանը եւ Ուկրաինան: Այդ երկրների հավաքականներն առանց ընտրական մրցախաղերին մասնակցելու իրավունք են ստացել հանդես գալու եզրափակիչ փուլում: