Ռամկավար ազատական կուսակցության Արեւելյան Միացյալ Նահանգների եւ Կանադայի շրջանային վարչության պատվիրակությունը, գլխավորությամբ համաատենապետ Բաբկեն Մկրյանի, սեպտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Նյու Յորքում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի հետ: Նոր պաշտոնում աշխատանքային բեղուն գործունեություն մաղթելուց հետո ՌԱԿ ներկայացուցիչները պրն Նազարյանին իրազեկել են շրջանային վարչության գործունեության եւ առաջիկա հոկտեմբերի 3-6-ը Երեւանում տեղի ունենալիք ՌԱԿ-Արմենական համաժողովի մասին: Նրանք կուսակցության զորակցությունն են հայտնել Հայաստանի իշխանություններին Թուրքիայի հետ սկսված բանակցային գործընթացի կապակցությամբ: Կարեն Նազարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ զգացումների համար, վստահեցրել է, որ քաջածանոթ է ՌԱԿ անցյալի ղեկավարների հայրենանվեր գործունեությանը եւ հույս է հայտնել, որ ՌԱԿ մամուլը իրապաշտ մոտեցում կցուցաբերի ՀՀ կառավաության քաղաքականության նկատմամբՙ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առթիվ: