ԼՂՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ԼՂՀ-Ադրբեջան շփման գծի որոշ հատվածներում գրանցվել են հակառակորդի կողմից զինադադարի խախտման դեպքեր: Դրանք շարունակվել են նաեւ 17-ի ցերեկը:
Ադրբեջանական կողմը գնդակոծել է տարբեր մասշտաբների հրաձգային զենքերով` Հորադիզի, Աշաղի, Աբդուրախմանլիի, Չախրլիի, Վեյսալիի, Մարզիլիի, Կարակալիի, Ջրաբերդի եւ Վերին Չայլուի ուղություններով:
«Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է հրաձգությունը». հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: