Արցախում քաղավիացիայի հեռանկարների մասին վաղուց էին խոսում: Վերջերս այդ խոսակցությունները դարձան իրատեսական, երբ ԼՂՀ ԱԺ-ին ներկայացվեց ԼՂՀ քաղավիացիայի մասին օրինագիծ, որին հաջորդեցին Ստեփանակերտում մեկնարկած օդանավակայանի շինարարական աշխատանքները:
«ԱրմԱր»-ի փոխանցմամբ` Երեւանում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն, որտեղ հստակեցվել է, որ Երեւան-Ստեփանակերտ օդային կապը պետք է ապահովել ինքնաթիռներով: Նախագահը ցանկություն է հայտնել, որ կառուցվելիք օդանավակայանը դառնա Արցախի լավագույն այցեքարտը: «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն էլ տեղեկացրել է, որ ինքնաթիռն արդեն ձեռք է բերվել. Երեւան-Ստեփանակերտ չվերթերը կսկսվեն օդանավակայանի պատրաստ լինելուն պես:
Հ. Հ.