Ցավագույժ բոթը ցնցեց բոլորիս:
Ժենյա Այդինյանը այլեւս մեզ հետ չէ:
Թվում է, դեռ երեկ էր իր շքեղ մուտքը Մաշտոցյան Մատենադարան եւ հազվագյուտ ձեռագրի նվիրատվությունը, որով նա դասվեց Մատենադարանի մեծ բարեգործների շարքը: Անմնացորդ նվիրումը, բարեգործությունը իր էությունն էր: Նա Հայաստանի մանկատների հիմնադրամի հիմնադիր նախագահն էր, հայ մշակույթի նվիրյալը:
Ցավակցում ենք բոլոր հարազատներին, բարեկամներին, հազարավոր հայ մանուկներին, որ գտնվում էին նրա խնամակալության տակ, եւ որոնց նա համարում էր իր հոգեզավակները:
Վիշտն անսփոփ է, բայց նրա պայծառ եւ լուսեղեն կերպարը միշտ ուղեկից կլինի մեզ մեր կյանքում ապրելու եւ ապրեցնելու իր աստվածատուր ձիրքով, որ վերածվել էր անձնազոհության:
Մնաս բարով, սիրելի բարեկամ.
Դու լույս ես տալու մեզ մեր կյանքի բոլոր օրերին:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ
***
«Ազգը» իր վշտակցությունն է հայտնում Ժենյա Այդինյանի մահվան կապակցությամբ: