Սեպտեմբերի 24-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 9-ի սահմաններում, Ռուբինյանց եւ Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում Ռուբիկ Պ.-ի վարած «ՄԱԶ 504» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ ընդհարվել «ԳԱԶ-322132-220» մակնիշի թիվ 38 երթուղու միկրոավտոբուսին, որն էլ ընդհարվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդ Արամ Ս.-ն եւ «ԳԱԶ-322132-220» միկրոավտոբուսի 6 ուղեւորներ ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Միկրոավտոբուսի վարորդը եւ մեկ ուղեւոր առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել են տուն:
Քննությունը վարում է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քննչական վարչության ՃՏՀ քննչական բաժինը:
Մ. Մ.