«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆՆ» ԱՊԱՑՈՒՑՈՂ ՀԻՄՔԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ «ճանապարհային քարտեզի» ստորագրման հարց է բարձրացնելու ադրբեջանական մեջլիսում, ընդ որում սրա ստորագրումը պետք է ավելի շուտ արվի, քան հայ-թուրքական համանուն փաստաթղթինը:

«Այս փաստաթղթով մենք թույլ չենք տա Թուրքիային խառնվել այնպիսի հարցերում, որոնք չեն վերաբերում նրան», ասել է Օրուջը:

Նրա խոսքերովՙ «ճանապարհային քարտեզը» կարող է նաեւ հոգեբանական պարտականություններ դնել Թուրքիայի վրա: «Բոլոր այն քաղաքական լոզունգները, թե մենք ու Թուրքիան եղբայրներ ենք, անշուշտ, շատ կարեւոր են, բայց մեզ պետք են իրավական հիմքեր, եւ դա «ճանապարհային քարտեզն» է: Այս հարցը բարձրացնելու եմ պառլամենտում», նշել է «Անա Վաթան» իշխանամետ կուսակցության ներկայացուցիչը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4