«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


ԵՂԲԱՅՐ ԹՈՒՐՔԻԱՆՙ ԵՂԲԱՅՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ըստ թուրքական «Միլլիեթ» օրաթերթի` Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային, որ Բաքուն արել էր ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանից թուրքական ՆՏՎ հեռուստաընկերության լրագրողների վերցրած հարցազրույցի առիթով. «Մեր լրագրողների պահվածքը կապ չունի Թուրքիայի քաղաքականության հետ: Հուսով ենք, որ եղբայրական Ադրբեջանի իշխանությունները մեր լրագրողների լրատվական գործունեությունը կգնահատեն մամուլի ազատության սկզբունքի շրջանակներում», հանգստացրել են եղբայր Բաքվին Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4