«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


«ԳԱԶՊՐՈՄԸ» ԿԱՐՈՂ Է ՏՈՒԳԱՆԵԼ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ

«Գազպրոմը» կարող է Գերմանիայում, Իտալիայում եւ Թուրքիայում իր գործընկեր ֆիրմաներին տուգանել 2,8 մլրդ դոլարով: «Կոմերսանտ» թերթի տվյալներով, իտալական Eni, գերմանական EON եւ թուրքական Botas ընկերությունները 2009-ին չեն վերցնում պայմանագրերով նախատեսված գազի նվազագույն ծավալները, ուստի պարտավոր են տուգանք վճարել «Գազպրոմին»: Արեւմտաեվրոպական երկրները 2009-ի առաջին կիսամյակում ռուսական գազի գնումները նվազեցրել են 29 տոկոսով, մասնավորապես Գերմանիանՙ 44, Իտալիանՙ 34 տոկոսով: Թուրքիան անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ գնումների ծավալը կրճատել է 25 տոկոսով: Եվրոպական ընկերությունները դեմ են այս պատճառով տուգանքի վճարմանը: Ավելի վաղ «Գազպրոմը» համանման տուգանքից ազատել էր ուկրաինական «Նաֆտոգազին», թեեւ կարող էր վերջինիս տուգանել 5 մլրդ դոլարով: Ի դեպ, 2009-ին Ռուսաստանն ինքը կրճատել է թուրքմենական գազի գնումների ծավալը, սակայն որեւէ տուգանք չի մուծել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4