«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


ՋԻՎԱՆՈՒ ԱՆՏԻՊ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Փառատոնի 12 միջոցառումների շարքում կլինեն ցուցահանդեսներ, համերգներ, գրական ընթերցումներ, ծրագրերի ու գրքերի շնորհանդեսներ: Այս տարի «Կարոտի կազմակերպիչները կարեւորել են աշուղ Ջիվանու մինչ օրս հանրությանը տպագիր չներկայացված գործերի հրատարակումը մեկ գրքով: Այն խմբագրել է «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Գրքի մոսկովյան շնորհանդեսը տեղի կունենա «Կարոտի» շրջանակներում:

Մոսկվայում կկառուցվի՞ Համահայկական մշակութային կենտրոն

«Հայապահպան մշակութային ծրագրերից զատ, հիմնադրամը ձգտում է նաեւ առավել լայն ընդգրկման նախագծեր իրականացնել, այն էՙ հայկական մշակույթը ներկայացնել նաեւ օտարերկրացիներին», նշեց Մեցո Իգիթյանն ու որպես այդպիսին նշեց Մոսկվայի հայկական թատրոնի (ՄՀԹ) հետ համագործակցությունը: Արդեն 7 տրաի գործող ՄՀԹ-ն, որ սեպտեմբերի 27-29-ին հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայի տանն ու «Համազգային» թատրոնում, հիմնադրվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կողմից ու աշխատում է դեսպանատան տարածքում, ներկայացումնՙ ամիսը 4 անգամ խաղում են մոսկովյան տարբեր բեմերում: Ու քանի որ ՄՀԹ պրոֆեսիոնալ առումով կայացած է եւ 25 դերասանից կազմված բազմազգ (հայ, ռուս, ուկրաինացի, հրեա) թատերախումբը ի սկզբանե խաղացանկային թատրոն է, ըստ Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանի առաջացել է շենքային պայմանների բարելավման եւ հիմնական բեմի խնդիր. «Մտադիր ենք դիմել ՌԴ մշակույթի նախարարին եւ Մոսկվայի քաղաքապետինՙ Մոսկվայում Համառուսաստանյան մշակույթի կենտրոնի կառուցման թույլտվության ու տարածքի տրամադրման խնդրանքով: Կարծում եմՙ կենտրոնի լինելիությունը պակաս կարեւոր չէ, քան Մոսկվայում հայկական եկեղեցու կառուցումը, որի ավարտին բոլորս էլ անհամբեր սպասում ենքՙ գիտակցելով դերակատարության կարեւորությունը»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4