«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ «ԵՎ ՕՐԻՆԱՎՈՐ ԲԱՆՏ»-Ը ԹԲԻԼԻՍԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հայաստանն ի թիվս 11 երկրներիՙ Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Խորվաթիայի, Թուրքիայի, Կորեայի, Լիտվայի, Շվեդիայի, Լեհաստանի, Ադրբեջանի, կմասնակցի սեպտեմբերի 26-ին մեկնարկած Թբիլիսիի միջազգային առաջին թատերական փառատոնին: Այն ներառում է երեք ծրագիրՙ միջազգային, վրացական ներկայացումներ, ցուցահանդեսներ ու դասընթացներ: Առաջին ծրագրում ներկայացվելու է 14 ներկայացում, այդ թվում եւ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի «Եվ օրինավոր բանտ»-ը, որ Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ի մոտիվներով բեմադրել է Հակոբ Ղազանչյանը:

«Փառատոնն այս տարի առաջին անգամ է անցկացվում, սակայն, դատելով մասնակից թատրոնների որակից, արդեն կարելի է հեղինակավոր համարել, ինչը մեծապես բացատրվում է կազմակերպիչներին չկաշկանդողՙ 1 միլիոն դոլար բյուջեով», «Ազգ» -ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանը :

Թբիլիսյան փառատոնին վրացական մասնակից թատրոնները 7-ն են, հյուրերըՙ 300-ը:

Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4