«Կարոտ» միջազգային ամենամյա փառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 23-29 Մոսկվայում: 7 օրերի ընթացքում 12 միջոցառում կներկայացվի Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին: Փառատոնի կազմակերպիչ Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի (ՀՄԶՀ) նախագահ Մեցո Իգիթյանի կարծիքովՙ այս տարվա միջոցառումներից կարեւորագույնը Սովետական Միության հերոս, ծովակալ Հովհաննես Իսակովի կիսանդրու տեղադրումն է մոսկովյան Պոկլոննայա գորայում:
«Ծովակալը թերես Խորհրդային Միության միակ մարշալն է, ում կիսանդրին դեռեւս չկար Պոկլոննայա գորայում, մինչդեռ նրա ներդրումը Հայրենական պատերազմը հաղթելու հարցում անչափ նշանակալի է», ընդգծեց Իգիթյանը: