Ութ թիմերի միջեւ անցկացված «Արդշինինվեստբանկի» մինի ֆուտբոլի մրցաշարի հաղթող ճանաչվեց բանկի գլխամասի հավաքականը, որին հանձնվեց փոխանցիկ գավաթը: Ֆուտբոլիստներն արժանացան դրամական պարգեւների եւ պատվոգրերի: Պարգեւատրվեցին նաեւ մրցաշարի լավագույն ռմբարկու Ա. Գյուլազյանը (Գլխամաս-աուդիտ), լավագույն դարպասապահ Հ. Մինասյանը (Գլխամաս-հավաքական), լավագույն հարձակվող Մ. Բաբայանը (ԼՂՀ) եւ լավագույն պաշտպան Ա. Վերանյանը (Հյուսիսային տարածաշրջան):
Վերջիններին եւ հաղթող թիմի ավագ Գ. Մկոյանին անակնկալ մատուցվեց: Նրանք հնարավորություն ստացան մեկնել Թուրքիա եւ ներկա գտնվել հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան խաղին: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին Գլխամաս-անվտանգությունը եւ Գլխամաս-աուդիտը: