«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


ՎՐԱՑԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայ ֆուտբոլասերները հոկտեմբերի 2-ին «Միկա» մարզադաշտում հնարավորություն կունենան հետեւելու Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլային նախկին «աստղերի» մրցավեճին, որը կսկսվի ժամը 17-ին: Հայկական ֆուտբոլի վետերանների միության (նախագահ` Սերգեյ Պողոսյան) հրավերով Երեւան կժամանեն Թբիլիսիի «Դինամոյի» վետերանները, որոնց թվում կլինեն Ալեքսանդր Չիվաձեն, Վլադիմիր Գուցաեւը եւ վրացական ֆուտբոլի այլ հանրահայտ «աստղեր»: Մեր ֆուտբոլասերները մեկ անգամ եւս կարող են խաղադաշտում տեսնել ու հիանալ Ալյոշա Աբրահամյանի, Սուրեն Մարտիրոսյանի, Նորայր Մեսրոպյանի, Արկադի Անդրեասյանի, Սերգեյ Պողոսյանի, Էդուարդ Մարգարովի, Հովհաննես Զանազանյանի, Նիկոլայ Ղազարյանի, Խորեն Հովհաննիսյանի, Բաբկեն Մելիքյանի եւ նրանց ավելի կրտսեր խաղընկերների անզուգական խաղով: Այնպես որ հոկտեմբերի 2-ին ֆուտբոլային տոն կլինի «Միկա» մարզադաշտում: Հայկական ֆուտբոլի վետերանների միությունը հրավիրում է ֆուտբոլասերներին մասնակիցը դառնալ այդ տոնի: Մուտքն ազատ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4