«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2009-09-26 | #174, 2009-09-29 | #175, 2009-09-30


ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՏՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴԸ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրությունները ավարտվեցին տեղական ժամանակով ժամը մեկին, իսկ արդյունքները հայտարարվեցին ժամը 3-ին: Ըստ այդմ, 165 ձայնը 80-ի հարաբերակցությամբ ընտրություններում հաղթեց Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ Տորբյորն Յագլանդը: Բազմապիսի պաշտոններ` խորհրդարանի նախագահից մինչեւ արտգործնախարար, իսկ միջազգային ասպարեզում տարբեր պատվիրակությունների ղեկավար Յագլանդը մասնագիտությամբ տնտեսագետ է եւ ավելի հաճախ առնչվել է մարդու իրավունքների հաստատություններին: Նա կփոխարինի Թերի Դեւիսին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4