Հոկտեմբերի 31-ին Կիեւումՙ «Ուկրաինա» արվեստի ազգային կենտրոնում տեղի է ունենալու համերգ Հայաստանի եւ Ուկրաինայի էստրադայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համերգը կազմակերպվում է «Երեւան-Կիեւ-տրանզիտ» նախագծի շրջանակներում: «Նոր նախաձեռնության իմաստը միայն հայկական սիրված, հայտնի երգերի ուկրաինացի երգիչների կատարումն ունենալը չէ, այլեւ ստեղծագործական նոր համագործակցությունը հայ եւ ուկրաինացի երգիչների», նախագծի նպատակը ներկայացրեց գործադիր պրոդյուսեր Էրիկ Անթառանյանը:
Արդեն իսկ հայկական երգերի կատարումները ձայնագրել են Սվետլանա Լոբոդան ու Թաթան, Վլադիմիր Գրիշկոն եւ երեք օպերային երգչուհիներ (սոպրանո) Նունե Բադալյանը, Մագդա Մկրտչյանը, Մարինա Դեինյան, HOT CHOCOLATE եւ Ռազմիկ Ամյանը, «4 թագավորն» ու Աննա Խաչատրյանը, Աննա Սեդոկովան ու Ռիչարդ Մադլենյանը: Ձեւավորված դուետների այս թվարկումն էլ ամբողջական չէ:
Ն. Պ.