«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2009-09-29 | #175, 2009-09-30 | #176, 2009-10-01


ՊՈԼԱՆՍԿՈՒ ՀԱՄԱ՞Ր ԷԼ ԲԱԽՏՈՐՈՇ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

Շվեյցարական Blick.ch կայքէջը սեպտեմբերի 29-ին գրում է, թե հանրահայտ կինոբեմադրիչ Ռոման Պոլանսկու ձերբակալությունը շաբաթավերջին բեւեռացրել է Շվեյցարիան: Հոկտեմբերին Շվեյցարիա ժամանող ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը նրան իր հետ կտանի՞, հարցնում է հեղինակըՙ մանրամասնելով. ԱՄՆ-ն պահանջում է Շվեյցարիայից հանձնել կինոբեմադրիչին: Եվ պատահականությո՞ւն է, թե՞ ամեն ինչ ծրագրված է, Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 10-ին պիտի Շվեյցարիա գա: Հավանական է, որ նա ներկա լինի երկու թշնամացած երկրներիՙ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի ստորագրմանը, որի միջնորդը Շվեյցարիան է:

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4