«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2009-09-29 | #175, 2009-09-30 | #176, 2009-10-01


ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՉԵՆ «ԼՍՈՒՄ» ԲԱՔՎԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԼՂՀ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը հանդես է եկել մեկնաբանություններով, ըստ որոնց, չնայած Բաքվի բարձրացրած «աղմուկին»` կապված թուրքական NTV-ի նկարահանող խմբի ԼՂՀ այցելության հետ, թուրք լրագրողները շարունակում են դիմել ԼՂՀ իշխանություններին` թույլատրելու իրենց մուտքը Ղարաբաղ` տիրող իրավիճակին ծանոթանալու համար:

«Առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքներով եւ ըմբռնումով մոտենալով լրագրողի` ամեն ինչ առաջին աղբյուրից իմանալու ձգտմանը, ԼՂՀ իշխանությունները ոչ միայն չեն արգելում, այլեւ նույնիսկ օժանդակում են լրագրողների աշխատանքներին Ղարաբաղում», ասված է մեկնաբանման մեջ:

ԼՂՀ-ն բաց է բոլոր լրագրողների առջեւ, անկախ նրանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում: «Ինչպես նաեւ ԼՂՀ իշխանությունները գիտակցում են, որ հանրապետության իրավիճակի օբյեկտիվ ու բազմակողմանի լուսաբանումից անմիջականորեն կախված են Ադրբեջանի հետ բանակցությունների խաղաղ ընթացքն ու ԼՂՀ միջազգային ճանաչումը», շեշտել է ԼՂՀ ԱԳՆ-ն:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4