«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2009-09-29 | #175, 2009-09-30 | #176, 2009-10-01


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ ԵՆ

Առանձնատների գները դեռ նվազում են

2009-ի օգոստոսին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 12858 գործարք, ինչը 8,5 տոկոսով ցածր է 2009-ի հուլիսին կատարված գործարքների եւ 1,6 տոկոսով` 2008-ի օգոստոսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը օգոստոսին հուլիսի համեմատ նվազել է 4,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ այս ցուցանիշը նվազել է 18,9 տոկոսով: 3592 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 79,2 տոկոս: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 67,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի հուլիսի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում օգոստոսին նվազել է 5,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատՙ աճել 21,4 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում օգոստոսին հուլիսի համեմատ փոքր-ինչ նվազել ենՙ 0,9 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները օգոստոսին այսպիսին են եղել.

Աղյուսակից երեւում է, որ եթե մայրաքաղաքի վարչական շրջանների մեծ մասում գները նվազել են, ապա Դավթաշենում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Նուբարաշենումՙ աճել:

Մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են 345 բնակարաններ, որոնց քանակը հուլիսի համեմատ աճել է 3,9 տոկոսով, իսկ 2008-ի օգոստոսի համեմատ նվազելՙ 6,3 տոկոսով: Միաժամանակ, արձանագրվել է նաեւ միջին գների աննշան անկում հուլիսի համեմատՙ 0,3 տոկոսով: Երեւանից հետո ամենաթանկ բնակարաններն օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 179 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը կազմել է 155 հազար դրամ: Ապա գալիս են Աբովյանըՙ 138 հազար դրամ, Աշտարակըՙ 136 հազար դրամ, Իջեւանըՙ 132 հազար դրամ ցուցանիշով, Նոր Հաճընըՙ 128 հազար դրամ, Գորիսը 127 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

Օգոստոսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 340 գործարք, որից 106-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը հուլիսի համեմատ նվազել է 5 տոկոսով, իսկ մարզերումՙ 14,9 տոկոսով: 2008-ի օգոստոսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 8,2 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազել 25,5 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների միջին 1 քմ-ի միջին գներն 2009-ի օգոստոսին հուլիսին համեմատ նվազել են 2,7 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են 1,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-նՙ 291 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է, 1 քմ-նՙ 170 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 148 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 137 հազար դրամ, Նոր Հաճնըՙ 135 հազար դրամ, Իջեւանըՙ 133 հազար դրամ, Մասիսըՙ 130 հազար դրամ, Գորիսը 129 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2009-ի օգոստոսին 2008-ի օգոստոսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 38,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 70,3 տոկոսով:

Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2009-ի օգոստոսին հուլիսի համեմատ նվազել է 20,8 տոկոսով, իսկ 2008-ի օգոստոսի համեմատՙ 5,8 տոկոսով:

2009-ի օգոստոսին անշարժ գույքի իրականացված 1335 գրավադրման գործարքներից 88-ն են եղել հիպոթեկային գրավադրման գործարքները, որոնցից 62-ըՙ Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 79,5 տոկոսն իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 10,2 տոկոսն` անհատական բնակելի տների, 2,3 տոկոսը հասարակական նշանակության օբյեկտների, 4,5 տոկոսը այգետնակների եւ 3,4 տոկոսը` հողերի նկատմամբ: Հուլիսի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը օգոստոսին աճել է 3,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում նվազել է 6,1 տոկոսով, մարզերում աճել 36,8 տոկոսով: 2008-ի օգոստոսի համեմատ հիպոթեկային գործարքները նվազել են 48,5 տոկոսով, ընդ որում Երեւանում` 47,5 տոկոսով, մարզերում` 50,9 տոկոսով:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ հունիսին, բնակարանների գների անկման կանգ առնելուց հետո, թեեւ որոշակի տատանումներով, նկատվում է գների կայունացման միտում: Անհատական տների մասով մայրաքաղաքում գների նվազման միտումը դեռ պահպանվում է: Սակայն գործարքների գերակշիռ մասը կատարվում է բնակարանների նկատմամբ, հետեւաբար շուկայի հիմնական միտումներն առավել հստակ այստե ղ են երեւում: Առաջիկա ամիսներին հավանական է, որ գների կայունացման միտումը որոշակի տատանումներով կպահպանվի, բայց գների նկատելի աճ դեռ չի լինի:

Վարչական շրջաններ Միջին գները (դրամ) օգոստոս 2008 թ.Միջին գները (դրամ) օգոստոս 2009 թ.Միջին գները (դրամ) հուլիս 2009 թ.
Կենտրոն483600448700453500
Արաբկիր412300342000346800
Քանաքեռ-Զեյթուն308400264900268300
Նոր Նորք278100214200217500
Ավան271100220000220700
Էրեբունի275000236600240400
Շենգավիթ284500227600232300
Դավթաշեն297700250600248100
Աջափնյակ278000227200230400
Մալաթիա-Սեբաստիա265400214800213600
Նուբարաշեն155100137900136200
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)300800253100255300

 

Վարչական շրջաններ Միջին գները (դրամ) օգոստոս 2008 թ.Միջին գները (դրամ) օգոստոս 2009 թ.Միջին գները (դրամ) հուլիս 2009 թ.
Կենտրոն504700474400484000
Արաբկիր436400362500373500
Քանաքեռ Զեյթուն320700282000289700
Նորք-Մարաշ298900284200290600
Ավան284700237300241100
Էրեբունի286900260300266500
Շենգավիթ291000243700253300
Դավթաշեն316000267100273300
Աջափնյակ295400251900260700
Մալաթիա-Սեբաստիա284400232800242500
Նուբարաշեն161700140500146700
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)316400276100283800

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4