Դու մի ասա` ճիշտ էին այն լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հետ է վերցրել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարականի դիմումը` միաժամանակ տարածել մի հայտարարություն, որտեղ նախ պատմելով համեստորեն եւ տեւաբար աշխատանքի մասին` ի շահ հայկական խնդիրների, բայց վարչակարգի գործողություններից դավաճանված զգալով, վայր է դրել մանդատը, սակայն երբ Հայաստանից եւ սփյուռքից հորդորներ է ստացել ի հեճուկս ուժերի անհավասարության` օգտագործել ԱԺ ընձեռած սահմանափակ ասպարեզը հանուն ճշմարտության եւ արդարության, որոշել է հետ վերցնել հրաժարականի դիմումը` «կենսակոչելու համար օրախնդիր այն հանձնառությունը, որով վերջին երկու տարիների ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների եւ բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպես եւ ՀՀ-ի եւ աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության եւ անվտանգության հրամայականին»:
Բա՜ ՞...