Երեկ Ամենական-ՌԱԿ կենտրոնական գրասենյակում Երեւանի Աջափնյակի համայնքի մի խումբ բնակիչներ համալրեցին կուսակցության շարքերը: Համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արմենական-ՌԱԿ կուսակցության ատենապետ Արմեն Մանվելյանը ներկայացրեց կուսակցության պատմությունը, նրա գաղափարախոսությունը եւ ներկա պահին մայր հայրենիքում նրա գրանցման անհրաժեշտությունը:
Կուսակցությանն անդամագրված նորագիր անդամները միաձայն որոշում ընդունեցին տեղծել Արմենական-ՌԱԿ «Աջափնյակ» ակումբը, որի ատենապետ ընտրվեց Արմեն Աֆանդյանը: