Սեպտեմբերին մեկնարկած Երեւանյան երրորդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական երկու համերգները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին եւ 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնի կազմակերպիչներն այս անգամ էլ կարողացել են ապահովել հանրահայտ երաժիշտների մասնակցություն: Երեւանում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ.ղեկ. Էդվարդ Թոփչյան) հետ հանդես կգան Ռադովան Վլադկովիչըՙ Ավստրիայից (գալարափող), տենոր Ջուզեպե Ջակոմինինՙ Իտալիայից եւ սոպրանո Կարինե Բաբաջանյանըՙ Գերմանիայից:
Փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ու հովանավոր մշակույթի նախարարությունը շարունակելու են հայաստանաբնակ ունկնդրին ներկայացնել համաշխարհային ճանաչման երաժիշտների:
Ն. Պ.