Շախմատի Գրան պրիի մրցաշարի 2-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան: Այս անգամ նրա մրցակցուհին ֆրանսիացի Մարի Սեբագն էր: Նման արդյունք գրանցվեց նաեւ Բահիրա Կովանովա-Մարթա Ֆիեռո մրցախաղում:
2-րդ հաղթանակը տոնելով, Նանա Ձագնիձեն գլխավորեց աղյուսակը: Նա պարտության մատնեց Բեթյուլ Յիլդիզին: Չժաո Սյուեն պարտվեց Ցզյույ Վենցզյունին, Սյույ Յուհուան հաղթեց Շեն Յանին, իսկ Չժու Չենն առավելության հասավ Բատույագ Մոնգոնտուլի նկատմամբ: 1,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Յույհուան եւ Չժու Չենը: Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 1 միավոր: 3-րդ տուրում նա սպիտակներով կմրցի Սյույ Յույհուայի հետ: